Բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամագրված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«ՀՀԿ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Դալլաքյանը, ենթադրվում է, առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Իսկ սույն ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել եւ առաջիկայում դառնալու է Ագրարային համալսարանի ռեկտոր: Բանն այն է, որ եկող ամիս սույն բուհի ռեկտոր Արշալույս Թադեւոսյանը, ըստ նույն աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:


























