Հենրիկ Աբրահամյանը մտադրություն ունի ընդլայնվել կուրորտային թիվ մեկ քաղաքներից մեկում`Սոչիում, ուր նա բազմաթիվ գործարար ընկերներ ու բարեկամներ ունի: Այդ մասին գրում է  «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Ասում են` նա այդ իսկ նպատակով էլ վերջերս մեկնել է Սոչի` տեղում պարզելու, թե ո՞ր բիզնեսի մեջ խորանալու դեպքում կարող է լուրջ գումարներ ստանալ: Նախնական տվյալների համաձայն` Հենրիկ Աբրահամյանը որոշել է առաջիկայում սկսել փոքրիկ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները: Ի դեպ, Աբրահամյանը Սոչիի իր մտերիմ շրջապատում խոր վրդովմունքով է խոսել մաքսային եւ հարկային ոլորտում առկա խնդիրների մասին` նեղվելով, որ ՀՀ-ում գնալով այդ ոլորտը անկանխատեսելի է դառնում: Ի լրումն այս ամենի` նշենք,թե Հայաստանում ինչ բիզնես ոլորտների սեփականատեր է Հենրիկ Աբրահամյանը: Նրան են պատկանում բազմաթիվ երթուղային գծեր, Արարատի մարզում ունի մի շարք օբյեկտներ, գազալցակայաններ, բանջարաբոստանային կուլտուրաների պլանտացիաներ,քարի հանքեր, մանրածախ առեւտրի կետեր եւ այլն»,- գրում է  «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: