Ընտրություններից հետո կարեւորագույն հարցը կառավարություն կազմելն է: Նման հայտարարությամբ, այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով ընտրություններին մասնակցում էր Հայաստանի կոմկուսի համամասնական ցուցակով: Նրա կարծիքով, թեեւ հանրապետական կուսակցությունն ի վիճակի է միայնակ կառավարություն կազմել, սակայն ելնելով որոշակի տակտիկական նկատառումներից (առաջիկայում նախագահական ընտրություններ են),  կառավարությունը կձեւավորի կոալիցիոն սկզբունքով:

«Կառավարությունը պետք է կազմվի քաղաքացիական համաձայնության եւ համերաշխության հիմքի վրա, բաղկացած լինի միայն մասնագետներից; Միայն վարչապետը պետք է նշանակվի սահմանադրական ընթացակարգերով, նախարարները պետք է պրոֆեսիոնալներ լինեն»,-ասաց Վ. Սաֆարյանը: