ՕԵԿ-ում հրճվում են` տեսնելով, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ իրար հետ «լեզու չեն գտնում» կոալիցիայի հարցում: Այդ մասին գրում է «Հայացք» օրաթերթը: 

«Այս լուծարված կուսակցության վերնախավի «մանկության կապույտ երազանքը» երկու հզոր կուսակցությունների անհամաձայնությունն է: ՕԵԿ-ը հույս ունի, որ ՀՀԿ-ի միակ կոալիցիոն գործընկերը ինքը կմնա եւ երկուսից ավելի նախարարություն «կկորզի» Սերժ Սարգսյանից: Սակայն նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իշխանության վերնախավն արդեն որոշում է կայացրել. ՀՀԿ-ԲՀԿ համաձայնությունը կայանա-չկայանա, մեկ է` ՕԵԿ-ին մինչեւ երկու նախարարական պորտֆել է տրվելու: Այնպես որ, ՕԵԿ-ը հաստատ երազախաբ է լինելու»- գրում է «Հայացք»-ը: