Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական էլիտան որոշել է յուրայինների գործունեությունը մանրակրկիտ քննել, քանի որ առջեւում նախագահական ընտրություններն են: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` հենց այդ շրջանակներում հրաժարական տվել Նոր Նորք համայնքի ղեկավար Մելիք Գասպարյանը, որը փոփոխությունների շղթայի մի օղակն է ընդամենը: Եւ մինչ բոլորը սպասում էին Հանրապետականի պարտությունն արձանագրած մյուս համայնքների ղեկավարների հրաժարականնրին, այլ հետաքրքիր «թեկնածուներ» ի հայտ եկան: Երեկ քաղաքական էլիտան քննարկում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` պաշտոնից մոտալուտ հեռացման մասին տեղեկությունը: Վերջինս, հայտնի լրտեսական սկանդալից դեռ «չմաքրված», այս անգամ կարծես առանձնացել է ներքաղաքական հավատարմության հարթությունում: Կլինի նման հրամանագիր, թե ոչ` կիմանանք մոտ օրերս»,- գրում է «Ժողովուրդ»-ը:


























