Հայաստանի Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում ազոտական պարարտանյութերի նկատմամբ լրացուցիչ պահաջարկ է առաջացել, իսկ Տավուշի մարզում առկա է ավելցուկ; ՀՀ կառավարությունն այսօր` մայիսի 24-ին որոշում ընդունեց վերաբաշխել մարզերին արտոնյալ պայմաններով հատկացված ազոտական պարարտանյութը, ինչպես նաեւ լրացուցիչ 30 տոննա հատկացնել պահուստային ֆոնդից:

Մասնավորապես` Տավուշի մարզին հատկացված 390 տոննա պարարատանյութից 10-ական տոննա կհատկացվի Արագածոտնին եւ Գեղարքունիքին, իսկ պահուստային 30 տոննան ամբողջապես կուղղվի Արագածոտն:

Հիշեցնենք, որ կառավարությունը 2012 թ. Ուկրաինայից 25 հազ. տոննա ազոտական պարարտանյութ էր ներկրել` շուկայականից ցածր գնով գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար: