Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից տրված նախնական գնահատականը մյուս զեկույցներից առանձնանում է նրանով, որ այստեղ չի նշվում, թե ընտրությունները որքանով էին համապատասխանում միջազգային չափանիշներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Ընդհանուր առմամբ, նրանք նշել են որոշ դրական եւ բացասական երեւույթներ: Բացասական գնահատականներ շատ կան այս զեկույցում: Այս ընտրություններն, ընդհանուր առմամբ, միջակ գնահատականի են արժանանում՝ ոչ շատ լավ, ոչ շատ վատ»,- նշեց Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ այս անգամ եւս իշխանությունները կոնտեքստից կտրված ներկայացրեցին զեկույցը:
Նրա կարծիքով՝ 1999թ ընտրություների լուսաբանումը հեռուստատեսությունների կողմից ավելի լավն է եղել, քան այս ընտրություններին:


























