Երեւանում բացվել է «Baldi» բրենդի պաշտոնական 2-րդ խանութ սրահը։ Մաշտոցի 18 հասցեում բացված «Baldi London» սրահում ներկայացված է տղամարդկանց ու կանանց կոշիկների, աքսեսուարների նորաոճ հավաքածու: Բրենդը մասնագիտացած է կոշիկների արտադրության եւ դիզայնի, ինչպես նաեւ կաշվե իրերի պատրասման մեջ։

Տեղեկացնենք, որ «Baldi» ապրանքանիշի արտադրանքն ուղղված է միջին սպառողական կարողություն ունեցող սպառողներին։ Չնայած այս հանգամանքին՝ բրենդի դիզայներները փորձում են լավագույն պայմաններ առաջարկել գին-որակ հարաբերակցությունում։

Հիշեցնենք, որ «Baldi» բրենդի երեւանյան առաջին խանութի բացումը տեղի էր ունեցել այս տարվա մարտին։