«Առավոտը» գրում է, որ մայիսի 23-ին,  Նոյեմբերյանի «Տարոն» ռեստորանային համալիրում նշվել է Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի ծննդյան 50-ամյակը: Սեղանի թամադան եղել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

«Վերջինս խմելով հոբելյարի կենացը՝  ասել է, որ Վանուշն իրենց ընկերն է եւ բաժակը բարձրացնելով՝ հայտարարել. «Կենացդ լինի, Ամիրաղյան Սերոժ»: Սերյոժա Ամիրաղյանը Նոյեմբերյանի նախկին քաղաքապետն է , ով  3 անգամ որպես քաղաքապետ պաշտոնավարել է Նոյեմբերյանում, իսկ նախորդ 3 ընտրություններում եղել է Վանուշ Ամիրաղյանի մրցակիցը: Մարզպետի սխալից հետո 250 տեղանոց դահլիճում քրքիջ է եղել:

Նշենք, որ մարզպետ  Ղուլարյանը վերջերս հաճախ է նման սխալներ թույլ տալիս: Մայիսի 1-ին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում տոնակատարության ժամանակ նա թիվ 40 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու (այժմ ՝ պատգամավոր) Մարինե Մարաբյանի ազգանունը սխալ հայտարարեց՝  «Մերաբյան», թիվ 40 ընտրատարածքը  «դարձրեց» թիվ 42, ՀՀԿ-ի կողմից առաջադրված, չամուսնացած Մարինե  Մարաբյանին ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ մարզպետն անվանեց «տիկին»»,- գրում է «Առավոտը»: