Լոռիի մարզում, երեկ` մայիսի 25-ին, Վերջին զանգի օրը, որեւէ միջադեպ չի գրանցվել, ամեն ինչ անցել է բարեհաջող: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Մարտին Բալայանը տեղեկացրեց, որ վերջին զանգի օրն իրենց սպասարկման տարածքում որեւէ ավտովթար չի գրանցվել: «Երեկ այն բացառիկ օրերից էր, որ որեւէ դեպք` ոչ նյութական, ոչ էլ մարմնական, չգրանցվեց»,-ասա նա, հավելելով, որ իրենց կողմից ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել 3 մեքենա` վարորդներով: «Մի վարորդ ուներ վարորդական իրավունք, սակայն խախտում էր թույլ տվել, մյուսները մեքենան վարում էին առանց վարորդական իրավունքի վկայականի»:
Վերջին զանգի օրը հանգիստ է եղել նաեւ Վանաձորի 1-03 ծառայությունում: Շտապ բուժօգնության Վանաձորի ենթակայանից NEWS.am-ին հայտնեցին, որ վերջին զանգի օրն իրենց մոտ եւս հանգիստ է եղել. իրենց կողմից սպասարկվել է 44 կանչ Վանաձոր քաղաքում եւ հարակից 9 գյուղերում, շրջանավարտների հետ կապված ամեն ինչ եւս հանգիստ է անցել:




























