Թերթը գրում է, որ ԱԺ-ում երեկ բուռն եռուզեռ էր. «ադմինիստրացիան» այս պահի դրությամբ մեկ հարց է կարողացել ընդամենը լուծել. որտե՞ղ են նստելու նորագիր պատգամավորները դահլիճում:
«Որոշվել է, որ ՀԱԿ-ը նստելու է «Ժառանգության» տեղը` աջ վերեւում: Սակայն «վերեւում» վեց տեղ է, եւ ՀԱԿ-ի մեկ պատգամավորն ստիպված է լինելու նստել մեկ շարք ներքեւ՝ «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» կողքին:
Որոշված չէ նոր պատգամավորների սենյակների հարցը եւս: Մայիսի 31-ին ողջ օրը նրանք ստիպված են լինելու թափառել ԱԺ միջանցքներում, իսկ որ ավելի հավանական է` «լռվել» բուֆետում: Բանն այն է, որ նախորդ գումարման պատգամավորները մինչեւ մայիսի 31-ը, ժամը 10-ը պատգամավորներ են, եւ մինչեւ երեկ որեւէ մեկը դեռ իր սենյակը չէր հանձնել. ասում են` ձեռները չի գնում»,- գրում է «Հրապարակը»:




























