Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է եղանակի տեսությունը հունիսի համար:

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 22...23 աստիճան տաքություն, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 12...15 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 32...35 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` 8...9 աստիճան, առավելագույնը՝ 34...35 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 17-29 մմ)։

Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13...16 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 1...5 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 23...26 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 2...5 աստիճան, առավելագույնը՝ 22...26 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 67-85 մմ)։

Լոռիի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14...16 աստիճան, որը 1 աստիճան բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 4...7 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 24..27 աստիճան  (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 2...4 աստիճան, առավելագույնը՝ 25...27 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման՝ 95-127 մմ)։

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...20 աստիճան, որը 1 աստիճան բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 10..14 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 30...33 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 5...9 աստիճան, առավելագույնը՝ 27...30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման՝ 91-10 4մմ)։

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 21...23 աստիճան, լեռնային շրջաններում` 14...16 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչեւ 10..14 աստիճան, լեռնային շրջաններում՝ 4...8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31...35 աստիճան, լեռնային շրջաններում՝ 21...26 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 7...8 աստիճան, լեռնային շրջաններում՝ 1...2 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում՝ 32...34 աստիճան, լեռնային շրջաններում՝ 22...23 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 34-46 մմ, լեռնային շրջաններում՝ 70-71 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 21...24 աստիճան, լեռնային շրջաններում` 14...17 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչեւ 12...15 աստիճան, լեռնային շրջաններում՝ 4...8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 34...37 աստիճան, լեռնային շրջաններում՝ 25...30 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 8...11 աստիճան, լեռնային շրջաններում՝ 3...7 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում՝ 32...34 աստիճան, լեռնային շրջաններում՝ 26...27 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 31-66 մմ, լեռնային շրջաններում՝ 54-99 մմ):

Երեւան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 22...23 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ 12...14 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 33...35 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 8...9 աստիճան, առավելագույնը՝ 34 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման՝ 17-29 մմ)։