Երեւանում, մայիսի 31-ին, Կինոյի տանը տեղի կունենա «Հանդուրժողականությունը ըստ երեխաների» ֆիլմաշարի պրեմիերան:
Ֆիլմաշարը բաղկացած է 10 ֆիլմից: Ֆիլմերը բազմաժանր են՝ վավերագրական ու խաղարկային, անիմացիա ու երաժշտական տեսահոլովակ, տարբեր են նաեւ տեւողությունները՝ սկսած մեկ րոպեից մինչեւ 15 րոպե, բայց բոլորը նույն՝ հանդուժողականության թեմայի շուրջ են:
Ֆիլմերի հեղինակները Մանանա կենտրոնի 12-17 տարեկան պատանի սաներն են: Ֆիլերը արտահայտում են նրանց պատկերացումները հանդուժողականության մասին:
Ֆիլմաշարի ստեղծման աջակիցն է Նորվեգիայի Թագավորության դեսպանատունը:



























