Երկու մարդ սպանվել է, եւս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել Մոսկվայի հարավ-արեւելյան հատվածում՝ Տիխորեցկի պարկում դեկտեմբերի 16-ի երեկոյան ինկասատորների վրա կատարված հարձակման արդյունքում:

Ինկասատորների վրա հարձակումը կատարվել է ժամը 18-ի սահմաններում, երբ նրանք տեղափոխում էին «Մոսկվա» առեւտրի կենտրոնից ստացված գումարները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, հարձակվողները եղել են երկու հոգի, եւ նրանցից մեկը կրակ է բացել ինքնաձիգից: Կողոպուտի արդյունքում, Մոսկվայի քննչական վարչության ղեկավար Անատոլի Բագմետի խոսքով, չարագործները առեւանգել են գումարով լի երկու պարկ, գումարի թիվը դեռ չի նշվում:

«Մոսկվա» առեւտրի կենտրոնն ամենամեծերից է Ռուսաստանի մայրաքաղաքում, այնտեղ կա նաեւ մեծ փակ շուկա:

Փաստի առթիվ հարուցվել է քր.գործ: Ի դեպ, «Մայակ» ռադիոկայանը հայտնել է, թե առայժմ որեւէ բանկ չի դիմել իրավապահներին ինկասատորների վրա կատարված հարձակման համար: