«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունիսի 6-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 7-ը ժամը 22.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Դավթաշեն գյուղի, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Մելքումով, Մազմանյան, Շիրազ, փողոցների, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, «Հանրապետական» եւ «Մալայանի անվան աչքի» հիվանդանոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























