Երեւանում, հունիսի 5-13-ին, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կգործի ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարները կտրամադրվել 22-ամյա նկարչուհի Նելլի Ադամյանի բուժմանը, ով տառապում է սուր լեյկոզ հիվանդությամբ եւ այժմ գտնվում է Մոսկվայում:

Բժիշկները հավաստում են, որ  ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը բուժման միակ տարբերակն է եւ մեծ ծախսերի հետ է կապված:

Ադամյանների ընտանիքը հնարավորություն չունի գումար տրամադրել եւ փրկել Նելիի կյանքը:

Երեւանի քաղաքապետարանի «Հայ- Արտ» մշակութային կենտրոնը ներկայացնում է  Նելիի հասակակից 22-ամյա  նկարչուհի Հերմինե Լալայանի գեղանկարչական ցուցահանդես- վաճառքը` ի նպաստ  արվեստակից ընկերուհու բուժման ու ապաքինման:

Ցուցահանդեսի հեղինակը` Հերմինեն (Սյունիքի մարզ, ք. Գորիս), հավատում է, որ բոլորիս զորակցությունը կփրկի իրեն անծանոթ ու սիրելի  նկարչուհու կյանքը: