NEWS.am-ի հետ հարցազրույցում «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն-նախագահի պաշտոնակատար Յուրի Գուսեւը ներկայացնում է բանկի իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը խոշոր բիզնեսի հատվածում:
Որքանո՞վ է ձեզ համար հեռանկարային լեռնամետալուրգիական շուկան` հաշվի առնելով, որ Հայաստանում գործող տասնյակ ուսումնասիրական լիցենզիաները մի քանի տարուց կարող են դառնալ արդյունաբերական:
Այժմ մենք աշխատում ենք ոլորտի խոշորագույն ընկերություլների հետ (այդ թվում` Vallex Group-ի եւ «ԳեոՊրոմայնինգ» խմբի-խմբ): Մենք մասնակցում ենք խոշորագույն նախագծերից մեկի` Թեղուտի հանքավայրի գործարկմանը, այժմ աշխատում ենք Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Քննարկման ոլորտում են նաեւ մի շարք այլ նախագծեր, որոնք մենք պատրաստվում ենք իրագործել «ՎՏԲ» խմբի հետ: Ակտիվ հետախուզումը համարում ենք դրական. մի ժամանակ այդ լիցենզիաները ձեռք էին բերվել որպես ներդրումներ, հիմա էլ դրանց սեփականատերերն ուզում են, որ դրանք սկսեն շահույթ բերել:
Նախատեսո՞ւմ եք աշխատել արեւմտյան կապիտալով ընկերությունների հետ:
Մենք մեզ համար չենք բացառում ոչ ռուսական կապիտալով ընկերությունների հետ աշխատելը: Առհասարակ աշխարհագրական ջրբաժաններ չենք անցկացնում կապիտալի համար, բոլոր նախագծերը գնահատում ենք հավասար: Ընդ որում ռուսաստանյան ընկերություններին կարող ենք ավելի լավ պայմաններ առաջարկել, քանի որ դրանցից շատերը «ВТБ» խմբի հաճախորդներ են, իսկ դա իրենց համար համագործակցության ավելի լավ պայմաններ է ստեղծում:
2010-2011 թթ. բանկի մետալուրգիական վարկերի պորտֆելն աճեց 6 անգամ` հասնելով համարյա 6,8 միլիարդ դրամի: Նույն ընթացքով շարժվում են նաեւ մի քանի այլ բանկեր:
Ագրեսիվ մրցակցության նախադրյալներ նախադրյալներ չեմ տեսնում. հաճախորդների բազայի սեգմենտները մեզ մոտ տարբեր են, իսկ շուկան մեծ է: Մեկն աշխատում է մեր բանկի հետ, մյուսն` այլ բանկի: Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերին, որոնք պատրաստվում ենք իրագործել «ВТБ» խմբի հետ միասին, ապա կարելի է ասել, որ այստեղ մրցակիցները շատ չեն:
Ձեր ֆակտորինգային պրոդուկտի առաջին հաճախորդներից մեկը դարձել էր «Հարավկովկասյան երկաթուղին»: Որքանո՞վ է ֆակտորինգն ընդհանուր առմամբ արդարացրել իրեն:
Ֆակտորինգի շուկան համարում ենք շատ հեռանկարային. մեր պորտֆելն աճում է, եւ այս տարվա բիզնես-ծրագրում այստեղ զգալի աճ ենք նախատեում: Այս ճյուղում մեր ամենախոշոր հաճախորդներն են «Հայաստանի էլեկտրացանցերն» ու «Հարավկովկասյան երկաթուղին»:
Պատրաստվո՞ւմ եք, «ՀԿԵ»-ի հետ փորձի հիման վրա, առաջարկներ նախագծել կոնտեյներային փոխադրողների համար:
Իմ անձնական կարծիքով, երկաթուղին այս առումով ավելի հարմար է, քանի որ ավելի քիչ ռիսկեր ունի: «ՀԿԵ»-ի ղեկավարության տարվող աշխատանքը վկայում է, որ այդ ընկերությունն իրագործում է բեռնափոխադրումների ռազմավարական ծրագիր, այդ թվում` տարածաշրջանային մասշտաբով` «Ռուսական երկաթուղիների» հետ միասին:
Արդյոք չի՞ խանգարում ֆակտորինգին Հայաստանում բեռնափոխադրումների վերաապահովագրման փոքր ծավալը:
Իհարկե: Ռիսկերի նվազեցման գործիքների բացակայությունը խոչընդոտներից մեկն է: Բեռնափոխադրումների, ինչպես նաեւ` առհասարակ ապահովագրության մեջ, Հայաստանում շատ բան է անհրաժեշտ անել`ինչպես կորպորատիվ հատվածում, այնպես էլ մանրածախ բիզնեսում:
Զրուցեց` Արամ Գարեգինյանը




























