«Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Նարեկ Սարգսյանը,  այս կիրակի օրը պատրաստվում է կրկին ամուսնանալ: Մեր տեղեկություններով, հարսանիքը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանում:

«Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Նարեկի նվերը ցնցել էր ողջ Երեւանը:  Նա հարսնացուի՝ Հասմիկի, ծննդյան առթիվ 1 օրով հսկայական ծաղկեփունջ էր տեղադրել  Հյուսիսային պողոտայում»: