Հայաստանի հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 21-րդ մարզական խաղերի գավաթի խաղակության Երեւանի քաղաքային փուլի եզրափակիչ մրցումների արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Շենգավիթ վարչական շրջանի թիվ 75 եւ 97 դպրոցների աշակերտներին հանձնվել է փոխանցիկ գավաթը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների դպրոցները գավաթի համար պայքարել են 6 մարզաձեւերում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշակերտներին հաղթանակի համար՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մաղթել է նրանց նորանոր հաղթանակներ եւ համոզմունք հայտնել, որ մրցույթի հանրապետական փուլից եւս աշակերտները կվերադանան գավաթով:
«Դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը քաղաքապետի մշտական ուշադրության ներքո են: Հետագայում եւս ակնկալում ենք մեր դպրոցների ակտիվ մանսակցությունը մարզական միջոցառումներին»,-նշել է հանրակրթության վարչության պետը:




























