Հունիսի 30-ին, ժամը 02.00-ին, Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 13 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես Բենց», «Ֆորդ» եւ «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 30-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, ապա բախվել նույն վայրում կայանված «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների:
Վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 1-ին, ժամը 15.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արագածոտնի մարզի Շենավան գյուղում, հուլիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել անասնագոմի պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:



























