Կապան -Բաղաբուրջ ճանապարհին, այսօր` հուլիսի 9-ի գիշերը ծառ է շրջվել, ինչը խոչնդոտում է երթեւեկությանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ծառն ընկել է նաեւ գազատար խողովակի վրա:
Փրկարարների օգնությամբ ավարտվել են ծառի (գազատար խողովակի վրա ընկած հատվածի) մասնատման աշխատանքները:


























