Հայաստանյան շուրջ 40 գիտնականներ նամակ են հղել ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում նրան:
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն Բալասանյան,
Ուշադրությամբ հետեւում ենք Արցախի նախագահական նախընտրական քարոզարշավին եւ ողջունում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: Մենք Ձեզ գիտեինք որպես Արցախի հերոս, արցախյան պատերազմի փայլուն հրամանատարներից մեկը: Սակայն այսօր մենք Ձեզ գիտենք նաեւ որպես մեր գաղափարակից, քանի որ Ձեր նախընտրական ծրագրի մեջ առկա են կրթությանն ու գիտությանը վերաբերվող դրույթները, որոնք ներշնչված են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության առաջարկներից:
Հաջողություններ ենք մաղթում Ձեզ Արցախի նախագահական ընտրություններում եւ մեր պատրաստակամությունը հայտնում նախագահ ընտրվելու դեպքում մասնակցել Ձեր ծրագրերի իրագործմանը:
Արցախում զարգացած կրթություն եւ գիտություն ունենալու ցանկությամբ`
Արթուր Իշխանյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,
Խաչիկ Գեւորգյան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս,
Հունան Տեր-Վարդանյան, իրավաբանական գիտությունների թեկնածու,
Բագրատ Հարությունյան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Համազասպ Դանիելյան, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ միջագային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս,
Արտակ Շաքարյան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս,
Տիգրան Հարությունյան, կենսաբանական գիտությունների թեկնածու,
Հովհաննես Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Էրիկ Բաղդասարյան, քաղաքական գիտությունների թեկնածու,
Արայիկ Հարությունյան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արաբագիտության ամբիոն,
Միքայել Զոլյան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊԼՀ,
Արթուր Մարտիրոսյան, քաղաքական գիտությունների թեկնածու,
Տիգրան Ճորոխյան, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ,
Տիգրան Պետրոսյան, տեխնիկական գիտությունների թեկնածու,
Վահրամ Դանիելյան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ,
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետության թեկնածու,
Աղասի Թադեւոսյան, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող,
Անդրանիկ Խաչատրյան, ինժեներական գիտությունների դոկտոր (Գերմանիա),
Արմեն Կուզանյան, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
Աստղիկ Ավետիսյան, բանասիրական գիտությունների թեկնածու
Մանուկ Բարսեղյան, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, ԵՊՀ, ՊՄՖ ամբիոն
Արթուր Մովսիսյան, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ գիտաշխատող
Սարգիս Հայոցյան, քիմ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ
Տարոն Մակարյան, ֆիզմաթ. գիտ.թեկն., ԵՊՀ
Արա Իոաննիսյան, ֆիզմաթ գիտ. թեկն., Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ, CERN թղթակից անդամ
Վարդան Գեւորգյան, ֆիզմաթ. գիտ. թեկն., ԵՊՀ
Կարապետ Մկրտչյան, ֆիզմաթ. գիտ. թեկն.,, Scuola Normale Superiore & INFN Pisa (CERN & ERC Advanced Investigator Grant member), Yerevan Physics Institute
Աստղիկ Շահխաթունի, քաղ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ
Կարեն Հովհաննիսյան, ֆիզմաթ. գիտ. թեկն., Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտ
Վահան Մկրտչյան, ֆիզմաթ. գիտ. թեկն., Երեւանի պետական համալսարան, Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոն
Արփինե Փիլոյան, ֆիզմաթ. գիտ. թեկն., Երեւանի պետական համալսարան, Տեսական Ֆիզիկայի ամբիոն
Արմեն Մարտիրոսյան, «Հայկական գիտական համագործակցություն» նախաձեռնության համահիմնադիր։
Ռուբեն Սարգսյան, ֆիզմաթ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ ՖՀԻ
Հրանտ Հախումյան, ֆիզմաթ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ ՖՀԻ
Պավել Մուժիկյան, , ֆիզմաթ. գիտ. թեկն., ՀՀ ԳԱԱ ՖՀԻ
Արմեն Գալստյան, քիմ. գիտ. թեկնածու, ԵՊՀ
Արտակ Մաղալյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող»։



























