Հուլիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 110-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի եւ ընկել գետը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԳԱԶել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց:
Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Կատարվում է քննություն:



























