Հուլիսի 17-ին, ժամը 20.44-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1 շենքից կախված են ապակե սալիկներ, որոնցից մեկը վայր է ընկել, մի քանիսն էլ վտանգ են ներկայացնում անցորդների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ մեկ ավտոսանդուղքը
Շենքի բակում ժապավեններով ստեղծվել է անվտանգության գոտի:
Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ շենքի տանիքի կախովի ապակե սալիկներն ամուր են եւ ընկնելու վտանգ չկա:



























