Հուլիսի 29-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աբովյան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել շինություններից մեկի պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Դաեւու Նեքսիա» եւ «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սիսիան-Տոլորս ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 4 ուղեւորները եւ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 28-ին, ժամը 05.00-ի սահմաններում,  «ԳԱԶ-32213»  մակնիշի միկրոավտոբուսը Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 60-րդ կմ-ին դուրս գալով երթեւեկելի գոտուց՝ ընկել է փոսը: Պատահարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 28-ին, ժամը 06.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս՝ դուրս  է եկել բանուկ մասից եւ ընկել փոսը, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւան-Սեւան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 38-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերում կատարվում է քննություն: