Եկող տասնամյակի ամենահեռանկարային մասնագիտությունը դառնալու է ունիվերսալ զինվորի մասնագիտությունը, որն ունակ է կողմնորոշվել ոչ ստանդարտ իրավիճակներում եւ հակապարտիզանական պայքար մղել: Նման եզրահանգման է հանգել Forbes ամսագիրը՝ վերլուծելով գլոբալ միտումներն ու փորձելով կանխատեսել, թե որ մասնագիտություններն են պահանջված լինելու եկող տասնամյակում:
Ամսագրի վարկածով, ապագայի պատերազմները վերածվելու են խաղաղության պարտադրման եւ սահմանադրական կարգի վերականգնման կետային գործողությունների: Ահաբեկիչների եւ ապստամբների դեմ պայքարելու համար անհրաժեշտ են «ապագայի զինվորներ»:
Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել են GR- մենեջերները՝ պետական կառույցների, հետ կապի մասնագետներ, ինչը պայմանավորված է տնտեսության մեջ պետության դերի աճով:
Երրորդ տեղում դայակի մասնագիտությունն է, քանի որ բնակչությունը աստիճանաբար ծերանում է: Հնգյակի մեջ են նաեւ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մասնագետն եւ Աֆրիկայում բիզնես վարելու մասնագետը: Դրանց հաջորդում են լրագրողը եւ նավթի դժվարամատչելի պաշարների մասնագետը: Պահանջարկ է վայելելու նաեւ ազգային եւ կրոնական հակամարտությունների մասնագետը, որի խնդիրն է օգնել տարբեր մշակույթի եւ կրոնի մարդկանց ՝ լեզու գտնել միմյանց հետ:




























