Օգոստոսի 2-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, նա ցանկացել է «ՊԱԶ» մակիշի ավտոբուսի ընթացքի ժամանակ Չորաթան գյուղի մոտ իջնել բաց դռնից, սակայն վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ:
Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:


























