Արարատի մարզում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին դարձնել Արտաշատի քաղաքապետ: Արգամ Աբրահամյանը հանդիսանում է «Արտֆուդ» ձեռնարկության սեփականատերը:
Ինչպես հայտնում են «Լրագիր.am»-ի աղբյուրները, ըստ շրջանառվող լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր որդուն քաղաքապետ է ծրագրում նշանակել Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրության միջոցով:




























