Ֆինլանդիայի Էսպոո քաղաքի «Սելլա» առեւտրի կենտրոնում հաճախորդներից մեկը կրակ է բացել: Հրաձգության արդյունքում հնարավոր է, որ բազմաթիվ զոհեր կան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղական հեռուստաընկերությունը:
«Յուլե» ֆիննական հեռուստաալիքը նշում է, որ առնվազն առեւտրի կենտրոնի աշխատակիցների մեկը պառկած է գետնին՝ արնահոսելով: Միջադեպի վայր են ժամանել «Շտապ օգնության» եւ ոստիկանության ներկայացուցիչները: Խանութի բոլոր հաճախորդները տարհանվել են:
Էսպոոն ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենասիրելի հանգստավայրերից է, հիշեցնում է «Վեստին»:




























