Օգոստոսի 7-ին, ժամը 16.00-ին, թիվ 76 երթուղու «ԳԱԶ-32213»  մակնիշի միկրոավտոբուսը  Տիգրան Մեծի պողոտայի «Այրարատ» կինոթատրոնի դիմաց բախվել է կանգառում կայանված  մեկ այլ «ԳԱԶ-32213»-ի, ապա վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե միկրոավտոբուսի վարորդը, մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, ապա նույն օրը, երեկոյան, ներկայացել ոստիկանության:

Կատարվում է քննություն: