Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել հանրապետություն մատակարարվող ռուսական գազի գնի հարցում, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր մենք կարեւոր հարցի`Հայաստան մատակարարվող բնական գազի սակագնի  մասին ենք զրուցել: Կարծում եմ, դրա ձեւավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»,- լրագրողներին հայտնել է Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստին»: