Այսօր նոր գեոքաղաքական կենտրոնի ստեղծումը պատմական անհրաժեշտություն է: Այս մասին օգոստոսի 9-ի հրավիրված ասուլիսին ասաց մաքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` անդրադառնալով երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:
Մարքսիստը նաեւ նշեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը միայն գազի գինը չէ: Խոսելով բուն հանդիպման մասին` Դավիթ Հակոբյանն ասաց. «Չերչիլը քաղաքական գործիչների մասին ասել է, քաղաքական գործիչները ժամանակ առ ժամանակ սիրո ֆլիրտով համակված վավաշոտ կանանց նման իրենց հրապարակ են շպրտում կարոտախտն առնելու»:
Ռուսաստանի համար ռազմական դաշինքը քիչ է, իրեն ռազմաքաղաքակն դաշինք է պետք, արձանագրեց մարքսիստը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























