Եվրասիական միության կազմում կապահովվի Հայաստանի խաղաղությունը:Այս մասին այսօր` օգոստոսի 9-ին հրավիրված ասուլիսին ասել էց մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի մասին, նա նշեց, թե հակամարտությունը կարգավորվելու է մեկ տարբերակով: «15 հազար քառակուսի կմ-ի վրա Ռուսաստանի ներքին քաղաքական սուբյեկտ: Այսինքն`միասնական սահմանի պաշտպանություն ինչպես Օսմանյան Թուրքիայի, այնպես էլ ազերի թուրքերի դեմ»,- նկատեց Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ Արեւմուտքն անընդհատ «ազերի թուրքերին հրահրելու է չհայտարարագրված պատերազմ եւ ամեն դեպքում, ոչ միայն սահմանային հողերը մնալու են անմշակ եւ խաղաղ զոհեր են լինելու ամեն օր, այլ նաեւ երբեք ու երբեք այդ հարցը չի լուծվելու»:
«Ոչ ոք չի ճանաչելու հայկական պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կամ Հայաստանի տարածքային ամբողջականություն: Այս պարագայում կարծում եմ միակ ելքը 2-րդ աստիճանի անկախությունն է: Բայց ամենակարեւորը Ռուսաստանի կազմում Արցախը կպաշտպանի հրով ու սրով գրված պատմաաշխարհագրական տարածքները»,- ավելացրեց Դավիթ Հակոբյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























