Օրերս տեղեկություն էր տարածվել, թե Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում գյուղապետի ընտրության համար առաջադրվել են գործող գյուղապետն ու նրա կինը։ Նշվում էր, որ նրանք այդ քայլին գնացել են, որպեսզի կեղծ ընտրապայքար ստեղծվի։

Lurer.com–ը կապվել է գործող գյուղապետ Գեւորիկ Հովակյանի հետ` ճշտելու` արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Գյուղապետն ասել է. «սաղ ինձ զանգ կուտան, ինքը հարեւանիս կինն է»։

Նշենք, որ գյուղապետի ընտրություններում առաջադրվել են գործող գյուղապետ Հանրապետական կուսակցության անդամ Գեւորիկ Հովակյանը, եւ նրա հարեւանի կինը՝ անկուսակցական Կարինե Վարդանյանը։

Ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 5-ին: