NEWS.am-ի տեղեկություններով` երեկ օգոստոսի 9-ին Շիրակի մարզի 29-ամյա մի բնակչուհի հաղորդում է տվել ոստիկանությանը այն մասին, որ իր կամքին հակառակ իր մորաքրոջ ամուսինը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Դեպքը տեղի է ունեցել դեռեւս հունիս ամսվա սկզբներին, սակայն աղջիկը այդ մասին հաղորդում է տվել երեկ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:




























