NEWS.am-ի տեղեկություններով, Էրեբունի վարչական շրջանում փեսան փորձել է զոքանչին սպանել:

Զոքանչը հայտարարություն է տվել, որ դեպքը տեի է ունեցել օգոստոսի սկզբներին: Երբ քնած է եղել, փեսան խոհանոցային դանակով փորձել է իրեն սպանել, սակայն սպանությունը կանխվել է աղջկա կողմից:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը:  Ինչպես նաեւ փոխանցեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: