Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս.Գրիգոր Հովհաննիսյանը «The Armenian Reporter»-ին հարցազրույց է տվել սիրիական ճգնաժամի եւ սիրիահայության վիճակի մասին: NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույցի թարգմանությունը.
Այդ հարցը Ձեր ընթացիկ պատասխանատվության ոլորտում չէ, բայց դուք դրանում զգալի փորձ ունեք: Սիրիայում եւ մասնավորապես Հալեպում իրավիճակի վատթարացման պայմաններում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանն ու Սփյուռքի հայկական կազմակերպությունները հայրենակիցներին օգնելու համար:
Ես Ձեր հարցին կարող եմ պատասխանել իբրեւ այդ տարածաշրջանում մի քանի տարի ծառայած անձ: Այդ իսկ պատճառով դա իմ անձնական կարծիքն է, ոչ թե պաշտոնական:
Մերձավոր Արեւելքը տեկտոնային փոփոխություններ է կրում, եւ այդ գործընթացը շատ ծանր հետեւանքներ է ունենում հայ ժողովրդի խոշորագույն խմբերից մեկի համար: Մենք բոլորս լրջորեն անհանգստացած ենք Հալեպի դեպքերով: Միաժամանակ մենք պետք է խուճապի չմատնվենք եւ չշտապենք եզրակացություններ անել, քանի որ մեր քաղաքական ընտրությունը բավական սահմանափակ է;
Մենք պետք է շարունակենք քննարկումները մեր սիրիացի հայրենակիցների ապագայի մասին. Այն, ինչը մենք չարեցինք Իրաքի պատերազմի դեպքում:
Ինչ վերաբերում է հումանիտար իրավիճակին, այն լուրջ է, բայց նաեւ` ծանր: Ավելի շատ ժամանակ կանցնի, ավելի կոշտ պատժամիջոցների հարկ կլինի, ավելի սաստիկ հուզումներ եւ խռովություններ կլինեն, որպեսզի այդ բավական բարեկեցիկ երկիրը հասցնեն սնանկացման:
Ներկայումս մենք այնտեղ արագացված տնտեսական անկում ենք տեսնոմ, եկամուտների կորուստներ, ենթակառույցների քայքայում` հատկապես հյուսիսում, երկրի բնակչության վերաբնակեցումներ ինչպես ներսում, այնպես էլ արտասահմանում: Շատ ցավալի է: Մենք արդեն լսում ենք առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման ընդհատումների մասին, ինչը պայմանավորված է պատերազմով եւ անկայունությամբ:
Մենք պետք է աչքի տակ ունենանք Արաբական գարնան փորձը, սակայն սիրիական մոդելը կարող է տարբերվել:
Իմ կարծիքով, մոտ հեռանկարում սիրիական բանակը վերահսկողության տակ կառնի երկրի մեծ մասը եւ Հալեպը: Ակնկալում եմ, որ սիրիահայերը հիմնականում անվնաս կմնան:
Այնուամենայնիվ, պարզ է, որ մի քանի տարիների ընթացքում տեղի կունենա մեր հայրենակիցների զանգվածային արտագաղթ Սիրիայից, եւ դժբախտաբար, Մերձավոր Արեւելքի մյուս մասերից:
Այժմ մենք պետք է ուշադրությունը կենտրոնացնենք աջակցության եւ պաշտպանության վրա բոլոր առումներով, որպեսզի համոզվենք, որ մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը եւ շահերը հաշվի են առնվում հետպատերազմական ծրագրերը հաստատելիս:
Պետք է մշտապես լինի աջակցություն օդային տեղափոխումների տեսքով, որպեսզի մեր հայրենակիցներին տեղափոխեն (ոչ միայն Հալեպի միջազգային օդանավակայանը) վատ սցենարի դեպքում:
Ըստ ձեր գնահատման` ներկայիս պայմաններում Սիրիայի հայ դիվանագետները եւ կազմակերպությունները համայնքում հումանիտար օգնությունը ճիշտ գնահատելու հնարավորություն ունե՞ն:
Ես հավատում եմ, որ մենք բավականին գիտելիքներ ունենք երկրի եւ համայնքի մասին: Մենք բոլորս լսել ենք, որ ներկայումս Հայաստանն իրականացնում է մի նախագիծ, որը զարգացման երեք սցենար ունի եւ դրանց համապատասխան գործողությունների ծրագիր:
Ինչ վերաբերում է իրադրության վատացմանը, վերջին տարիներին այդ տարածաշրջանում մենք ամբողջական մեկուսացման իրադրություններ ենք տեսնում Իրաքում եւ Լիբիայում: Սիրիայում նման դժվարություններ ես չեմ սպասում: Մեր երկիրը կպահպանի Սիրիայում նվազագույն դիվանագիտական ներկայություն եւ այն չի տարհանվի նույնիսկ ավելի վատ պայմաններում եւ կօգնի համայնքին ճգնաժամի ընթացքում:Ներկայումս Սիրիայից Հայաստան հոսքը համեմատաբար քիչ է եղել` մի քանի հազար մարդ, սակայն դա կարող է աճել:
Ինչպե՞ս պետք է Հայաստանը միջազգային օգնություն գտնի, որպեսզի պատրաստ լինի Սիրիայից մարդկանց հավելյալ փոխադրումներին:
Միջազգային հանրությունը բնակչության զանգվածային արտագաղթի դեպքում բոլոր միջոցներն ունի նրանց տեղակայելու Սիրիայում եւ Սիրիայից դուրս: Մասնագիտացած կառույցները հոսքերը հավանաբար կուղարկեն Թուրքիա եւ Հորդանան: Լիբանանը չէր ցանկանա Սիրիայից մեծաքանակ փախստականներ ընդունել:
Այնպես որ եթե մեծ քանակությամբ սիրիահայեր գան Հայաստան, դա կլինի ժամանակի ընթացքում եւ տեղի կունենա աստիճանաբար: Այդ դեպքում Հայաստանը միջազգային հանրությունից պետք է ակնկալի օգնություն` փախստականներին ընդունելու, տեղավորելու եւ ապաստան տրամադրելու հարցում:
Ինչպես արդեն ասել եմ, շատ փորձագետներ կարծում են, որ Մերձավոր Արեւելքի երկրներից քրիստոնյաների վտարումն անխուսափելի է: Այս դեպքում Հայաստանը պետք է ցանկանա պահպանել Սիրիան լքող սիրիահայերի հոսքի գոնե կեսը: Պետք է երկրում նոր կենսապայմաններ ստեղծվեն, նոր համայնքներ կամ նույնիսկ նոր քաղաքներ, որոնք գայթակղիչ կլինեն մեր հայրենակիցների համար: Նրանք էլ իրենց հերթին կբերեն նոր փորձ, տաղանդներ, հմտություններ եւ ներդրում կունենան հարուստ մշակույթի, Հայաստանի մրցունակության եւ տնտեսական աճի բնագավառներում:




























