Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայում Ամանորյա հանգիստը չավարտած վնասել է ուսը եւ հայտնվել հիվանդանոցում։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Անթալիայի հյուրանոցների մեկում անցկացրած Ամանորյա հանգստի ընթացքում ֆուտբոլ խաղալիս ընկել է եւ վնասել աջ ուսը։ Հյուրանոցի բժիշկը առաջին բուժօգնություն է ցույց տվել Էրդողանին, որից հետո վերջինս հատուկ ինքնաթիռով տեղափոխվել է Ստամբուլ եւ բուժզննում անցել հիվանդանոցներից մեկում։

Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամիսներ առաջ հանդիպելով Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ նշել է, որ ինքը երիտասարդ հասակում, երբ ֆուտբոլով էր զբաղվում, ունեցել է բազմաթիվ հայ ընկերներ։