Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ին,  «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց եւ Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԳԱԶ-2401»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա  եւ  նրան տեղափոխել հիվանդանոց:

Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ին,   «ՎԱԶ-21093»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակի եւ Շահումյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: