NEWS.am-ի տեղեկություններով` Աբովյան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության կոտայքի բաժնում հայտնել է, որ ամուսնուն պատկանող «Զիլ» ավտոմեքենան հրկիզել են: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 12-ին ժամը 21.30-ի սահմաններում 32-ամյա Գեւորգ Ք-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մորաքրոջ որդու` 29-ամյա Կամո Հ-ի հետ, որից հետո նուն օրը ժամը 22.00-ին Կամո Հ-ն այրել է 3-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ կայանված Գեւորգ Ք-ին պատկանող «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հետեւամասը` պատճառելով նյութական վնաս: Կամո Հ-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: