Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը հունվարի 6-ին ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հենց այս օրն է ծնվել Հիսուս Քրիստոսը:
Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածհայտնության տոները, իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին:




























