Օգոստոսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում գրություն է ստացվել, որ «Հայանտառ»-ի Լալվարի անտառահատվածից ապօրինի հատել են 5 ուռենի:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ, 56-ամյա Ռուբեն Բ.-ն:
Փայտանյութն առգրավված է, կատարվում է հետաքննություն:




























