ՀԱԿ ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
Հիմք ընդունելով Երևան քաղաքի Ավագանու Կանոնակարգի 39/7-րդ կետի պահանջները և ղեկավարվելով նույն Կանոնակարգի 41-րդ կետի պահանջներով, ավագանու անդամ Ռ.Թորոսյանը Ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկելու համար նախաձեռնություն է ներկայացրել ՀԱԿ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին»:
Ըստ Թորոսյանի պետք է դադարեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի, Սուրեն Աբրահամյանի, Աշոտ Ադամյանի, Մասիս Այվազյանի, Դավիթ Առաքելյանի, Մանուել Գասպարյանի, Վարդան Գրիգորյանի, Գուրգեն Եղիազարյանի լիազորությունները:
Նշենք, որ Ռուբեն Թորոսյանը ՀԱԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված միակ ներկայացուցիչն էր, ով վերցրել էր ավագանու անդամի մանդատը, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտում է ավագանուն աշխատանքները:




























