Օգոստոսի 20-ին, ժամը 05.10-ին, Ռուբինյանց փողոցում, էլեկտրասյան մոտ, իրար են բախվել «Դայվու Նեքսիա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «Դայվու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին, ժամը 07.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Չարենցի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դարակերտ գյուղի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ցամաքասար-Հացաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Oգոստոսի 20-ին, ժամը 19.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:


























