Օգոստոսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2108» մակնիշի 02 ԼՍ 671 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ոսկեհատի բնակիչ, 27-ամյա Արսեն Գրիգորյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով ուղեւոր` Ոսկեհատի բնակիչ, 24-ամյա Գեւորգ Խաչատրյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:


























