NEWS.am-ի տեղեկություններով` Վանաձորում օգոստոսի 9-ից 2 անչափահաս որդիների`Լեւոն եւ Ստեփան Եղոյանների հետ տանից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Վանաձոր քաղաքի 37-ամյա բնակչուհի Ասիա Եղոյանը օգոստոսի 23-ին գտնվել է:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության Վանաձորի բաժնից: Վերջիններս գտնվել են Երեւան քաղաքից: Կնոջ եւ երեխաների անհետանալու մասին հաղորդումը տվել էր Ասիա Եղոյանի ամուսինը:


























