Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում հարսի մեքենան վրաեթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտ Օմեր Քելեշին, ով հիվանդանոցում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, 3 աշակերտներ Էսքիշեհիր քաղաքի փողոցներից մեկում կարմիր լույսի տակ կանգնող մեքենաներից փող են հավաքել: Երեխաներից մեկը փող է ուզել կարմիր լույսի տակ կանգնած մի հարսի մեքենայից, սակայն կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է շարժվող մեքենայի տակ:
Հիվանդանոց տեղափոխված երեխայի կյանքը չի հաջողվել փրկել:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել դեպքի վայրից փախուստի դիմած հարսի մեքենայի վարորդին:
Տեղի ունեցած դժբախտ պատահարը տեսագրվել է վրաերթի վայրին մոտ գտնվող խանութների մուտքերի մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկներով:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:


























