Օգոստոսի 24-ին մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք եւ հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Ա. Պետրոսյանին, որը հունիսի վերջերին Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը մեկ այլ քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն հեռուստահաղորդումից ճանաչել է Ա.Պետրոսյանին, որը հունիսին Ավան-Առինջ թաղամասում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Նշված երկու քաղաքացուհիներն էլ նախկինում ոստիկանություն չէին դիմել:
Կատարվում է նախաքննություն:


























