Օգոստոսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում,  «ԳԱԶ-3102»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 81-ամյա Պատվական Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 15.30-ին,  Պ. Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: