Սեւանի ինքնաառաջադրված քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Գեւորգ Մալխասյանին երեկ ՀՀԿ գրասենյակում մի քանի ժամ սպասեցնել են տվել ու հետո «չորով» ասել, որ Մալխասյանր պետք է գնա ու սուսուփուս ինքնաբացարկի դիմում գրի: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Ասում են`Մալխասյանին ընտրական գործընթացից դուրս թողնելու եւ նրան վերջնականապես երկարատեւ արձակուրդի ուղարկելու գործում հատկապես խառն է եղել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մատը, որն արդեն լրիվ իր դերի մեջ է մտել:
Իսկ որ ՀՀԿ-ից հեռու բան չէ, կուսակցության կենտրոնական գրասենյակի հնաբնակները Մալխասյանին խորհուրդ են տվել ուժերի ներածին չափով օգնել ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռուդիկ Բարսեղյանին` Ռւդոյին, որը դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանական շրջանակներից մի լավ «քոթակ» էր կերել ընտրական կամպանիայի ժամանակ նախատեսված գամարները նպատակային չծախսելու համար»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























